18 09 2020

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան

 

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Երկրում առկա բոլոր ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ հաջողությունները, ըստ վարչապետի, գործող իշխանությունների ձեռքբերումն է, անկախ նրանից, իրենք որքանով դրա հետ կապ ունեն…, իսկ բոլոր ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ համար՝ իրենք որևէ պատասխանատվություն չունեն. ընդամենը եկու օրինակ

  1. Վարչապետը հայտարարում է, որ ինքը չի մասնակցել ավտոմեքենաների գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, հետո հայտարարում է, որ այդ գործարանի չաշխատելու հետ իրենք կապ չունեն, գոյություն ունի սեփականատեր և ներդրող….., միևնույն ժամանակ հպարտորեն նշում է, որ ՈՉԽԱՐԻ արտահանումը 2020թ-ի հունվար-հուլիսին ավելացել է 256%-ով. ՀԱՐՑ. Պարոն վարչապետ, եթե ներդրման ձախողման հետ կապ չունեք, ապա ինչ կապ ունեք ՈՉԽԱՐԻ արտահանման ծավալների ավելացման հետ…., ինչ քայլեր է կառավարությունը ձեռնարկել այդ ուղղությամբ
  2. Այսպես կոչված՝ կառավարության ձեռքբերումների 100 փաստերում նշվել է ԲԵՆԶԻՆԻ գնի անկումը (ԱԲՍՈՒՐԴԸ ԿԱՄ ՄԱՐԱԶՄԸ չեմ քննարկում). ՀԱՐՑ. Ներկայումս բենզինի գինը բարձրացել է, պարոն վարչապետ, ինչու չեք նշում, որ դա կառավարության ձախողումն է, հակառակ դեպքում, ինչ քայլեր էր կառավարությունն իրականացրել բենզինի էժանացման ուղղությամբ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ….»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ