16 09 2020

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույնպե՞ս պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույնպե՞ս պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

 

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված «Քայլ արա՛, հեռացի՛ր» գրությամբ պաստառի ֆոնին:

Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն իր ֆեյբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել է հետևյալ կերպ. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել այդ պաստառը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ