16 09 2020

Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց․ Արարատ Միրզոյան



«Պարոն Միրզոյան, դուք որպես ԱԺ պատգամավոր, 2017-2018 թվականներին «Ելք» խմբակցությունից, հնարավորություն եք ունեցել դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա. հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչով կարող եմ խանգարել, որ իմ անմեղ պաստառը չի կարող մտնել ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել։ Խնդրում եմ, որպես ԱԺ նախագահ, հրահանգել ձեր աշխատակազմին, որ ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք այստեղ փորձում եք բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,- ԱԺ նախագահին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Խմբակցությունը բարձրացնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը, և այդ մասին պաստառ էին ցանկանում բերել նիստերի դահլիճ, սակայն ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ «Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն: Ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ֆայերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ