14 09 2020

Ոչ մի նորմալ մարդ չի պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել․ կարծիք

Ոչ մի նորմալ մարդ չի պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել․ կարծիք

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պարզվեց, որ հիմնականում ես ճիշտ էի։ Ոչ մի նորմալ մարդ չի էլ պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել։

Եվ դա սպասելի է` ինչքան էլ տուգանքներով վախեցնեն, երեխայի առողջությունը ամենից թանկ է։ Դպրոց կա ինքն է ասում, որ չի ստիպելու 1-5 դասարանցիներին դիմակ կրել, հատկապես որ «Տավուշտեքստիլը» դեռ չի հասցրել փոքր դիմակներ արտադրել: (Եթե կառավարությունը որոշի, որ մինչեւ հունվարի 11-ը սաղս պտի մեռնենք, դագաղները էլի ստիպելու են, որ «Տավուշդագաղից» առնե՞նք)։

Ծնող կա, ասել է, որ իմ երեխաները չեն գալու դպրոց դիմակով և не еб..т։ Դե մասնավորները, ինչքան հասկացա, դրած ունենան։ Բայց ծնողները մնացել են երես առ երես համատարած ապուշության հետ։ Բա ինչու են ռուսները ասում Простота, хуже воровства. թարգմանեմ, ավելի լավ ա գող լինես, քան դեբիլ։ Այ ո՞ւր հասանք։

«Ֆունկցիոնալ անգրագետների» կառավարությունը ծնողներին կանգնեցրել է ակնհայտ ընտրության դիմաց` երեխայի առողջությունը և երջանիկ մանկությունը, թե Կառավարության որոշումը։

Տեսնես ծնողները ո՞րը կընտրեն...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ