07 09 2020

Մտավախություններս հաստատվել են. Աղաջանյանը՝ կառավարական առանձնատների քրգործի մասին

Մտավախություններս հաստատվել են. Աղաջանյանը՝ կառավարական առանձնատների քրգործի մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ չարաշահումներ լինելուն, ինչի հետ կապված դիմել է ՊՎԾ-ն, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած  է եղել նշված ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների կողմից հնչեցրած մտավախություններ, ինֆորմացիա, որի հիման վրա ՊՎԾ-ն իրականացրել է ստոգում:

 

«Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ, անհամեմատ ավելի շատ գումաների հատկացման ռիսկերով: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքները այս փուլի համար իմ մտավախությունները հաստատել են»,-ասաց նա և նշեց, որ հորդորել է գործը ուղարկվի իրավապահ մարմիններ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որ նշվող մինչև 250 միլիոն դրամ չարաշահումը բնականաբար գերուռճացված է:

 

«250 միլիոնի մասով, գուցե պակաս, ամբողջ շինարարության համար տրվող գումարն է»,-ասաց նա և նշեց, որ առաջին տպավորությամբ տասնյակ անգամ ավելի գումարներ են հատկացված եղել: «Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանք բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդոյւնքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր: «Այսինքն մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց նա:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի հարցին՝ նա նշեց, «Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի անկառավարելի ռիսկեր չկան:«Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ