07 09 2020

Ձեր չխմած արաղը դառնալու է նիկոլոկան տզրուկների հերթական պարգևավճարը. Աշոտյան

Ձեր չխմած արաղը դառնալու է նիկոլոկան տզրուկների հերթական պարգևավճարը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է.

««Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի բնակիչներին ասել է Փաշինյանը։ Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել։

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ երեսով է մարդկանց կյանքը կախարդական փայտիկի մեկ զարկով հեքիաթի վերածելու խոստացող Նիկոլը մուննաթ գալիս իրեն ժամանակին հավատացող ու բոլոր իշխանությունների ժամանակ սահմանը պահող մարդկանց վրա։ Չէ, ժողովուրդ ջան։ Նիկոլից մի նեղացեք։ Ձեր չխմած մի շիշ արաղը գալու է բյուջե ու դառնա նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգեւավճարը, հերթական շքեղ վերանորոգումը, հերթական թանկարժեք չարտերային չվերթը, հերթական պատգամավորի հերթական մեքենան կամ բնակարանը։ Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ»։

 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ