07 09 2020

Կառավարությունը շարունակում է «ջայլամի քաղաքականությունը»․ Վահագն Վարագյան

Կառավարությունը շարունակում է «ջայլամի քաղաքականությունը»․ Վահագն Վարագյան

Հույսներս մեր վրա պետք է դնենք. Նիկոլ Փաշինյանի կառավարության համար բնապահպանություն հասկացություն չկա․ այս մասին ֆեյսբուքի իր էջում ասել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նա գրել է․ «Կանաչ ապագա ունենալու հիմնական գործիքը կրթությունն է, տեղեկացվածությունը և անձնական մասնակցությունը բնապահպանական գործընթացներին:

Առաջին քայլերը, որ պետք է արվի իդեալական երկրի կամ աշխարհի ճանապարհին, տարբեր բնապահպանական նախաձեռնությունների ինստիտուցիոնալացումն է, այլ կերպ ասած՝ կարևոր է համալիր ու համակարգային մոտեցումը: Օրինակ, եթե քարոզում ենք չաղտոտել միջավայրը, բայց շահագործում ենք բավականին շատ բաց հանքեր, միևնույն է՝ դրանից մեծ արդյունքներ չեն գրանցվելու:

 

Մենք մեզ կփրկենք որոշ հիվանդություններից, բայց չենք կարող խուսափել մեր օրգանիզմում ծանր մետաղների կուտակումներից ու քաղցկեղածին տարրերից: Կարծում եմ՝ առաջին իմպուլսը մարդկանց պրոֆեսիոնալ էկոլոգիա սովորեցնելն է: Նախկինում էկոլոգացումը արդիական չէր, իսկ հիմա մեծ պահանջարկ կա ամբողջ աշխարհում:

Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից անլուրջ է սպասելիքներ ունեն: Ինչու՞. որովհետև բնապահպանական երկու կարևորագույն խնդիրների՝ Ամուլսարի և Սևանի հարցում Փաշինյանի կառավարությունը շարունակում է համառորեն «ջայլամի քաղաքականություն» վրա: Չկա որևէ որոշում, չկա որևէ կողմնորոշիչ, իսկականից զրոյական դիրքորոշումներ են, էլ չասենք ծրագրի կամ քաղաքականության մասին:

Ես իմ օրինակով ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ էկոլոգիան պետք է մտնի մարդկանց ապրելակերպ և դառնա նորաձև կամ ժամանակակից բառապաշարով ասած՝ տրենդային: Կորոնավիրուսային մի քանի ամիսները բոլորիս դաս եղան, թե ինչ հակահարված կարող է բնությունը հասցնել մարդկանց բնությանը անլուրջ ու մատների արանքով նայելու կամ անգրագետ մոտեցում ցուցաբերելու դեպքում: 21-րդ դարը պետք է նվիրված լինի բնապահպանությանը: Պետք է լինի հաշվենկատ բնօգտագործման, առողջապահության, առողջ ապրելակերպի և սպորտի դար:

Հ.Գ Միևնույն է, բնությունը տարիների ընթացքում ինքնավերականգնվում է. դա կլինի մարդու գոյությամբ, թե առանց մարդկության, կախված է մեզանից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ