Ծանոթանալով և ուսումնասիրելով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին՝ (զինծառայողների և զինծառայողնիրին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ծանոթանալով և ուսումնասիրելով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին՝ (զինծառայողների և զինծառայողնիրին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմանբ։
Գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ։ Ավելի վաղ արտահայտվել եմ, որ ոչ միայն պետք է շտկել թերությունները, այլև մեղավորներին պատասխանատվության կանչել: Դատախազությունը քննում է խնդիրը։ Ուզում եմ հավատալ՝ խնդիրը կլուծվի օրենքին համապատասխան։ Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվ՞ին։ Հարգելիներս, նկատի ունեցեք նաև, որ ձեր իրական աշխատավարձը չի ներառում արձակուրդայինը (անկախ նրանից պետական ծառայող եք, թե ոչ պետական հատվածի աշխատող)։ Ուրեմն, երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը