Դուք մի փաստարկ եք բերում, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հիմնավորումներին՝ կապված Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցի հետ։ Նշենք, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:
«Այսինքն, ձեր կարծիքով եվրոպական երկրների արտգործնախարարություններում նստած մարդիկ բացում են, լուրերն են կարդում, մեկ էլ՝ վայ, «կարանտին» բառը կա, վերջ, պետք է Հայաստանից ոչ մեկ չգա մեր մոտ: Ձեր կարծիքով այս մակարդակի՞ են որոշումները կայացվում պետական կառավարման ապարատներում տարբեր երկրներում, չէ, այդպես չի, սիրելիներս»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը