03 09 2020

Պատմության առջև. փաստագրական ֆիլմ



1992թ օգոստոսի 15-ին Արցախում ձևավորվեց Պաշտպանության Պետական Կոմիտեն, որի ձեռքում կենտրոնացավ բացարձակ իշխանությունը: Դա հնարավորություն էր տալիս պատերազմական վիճակում արագ արձագանքել, որոշումներ կայացնել: ՊՊԿ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Հաստատվեց նաև Կոմիտեի կազմը և լիազորությունները: ՊՊԿ-ի ստեղծումից հետո միանգամից հայտարարվեց ռազմական դրություն: Այս ամենի արդյունքում ֆիդայական խմեբրը վերածվեցին կանոնավոր բանակի: Պատերազմին զուգահեռ ՊՊԿ-ն ստեղծում էր պետականաշինության հիմքերը։

Կառույցը ոչ միայն պատերազմի ճգնաժամային կառավարման օղակ էր, այլև գործադիր-կարգադրիչ գործառույթներով բարձրագույն մարմին: ՊՊԿ ստեղծումով տեղի էր ունենում պետական իշխանության համակարգի միասնականացում՝ իրենց ֆունկցիոնալ բաղադրիչով։ Իշխանության կենտրոնացումը մեկ բռունցքում հնարավորություն տվեց արագ արձագանքել և իրականացնել ճգնաժամային կառավարում: Պաշտպանության պետական կոմիտեի կողմից պատերազմական պայմաններում գցվում էին պետականաշինության հիմքերը։ Այս կառույցը ոչ միայն պատերազմի ճգնաժամային կառավարման օրգան էր, այլև գործադիր-կարգադրիչ գործառույթներով բարձրագույն մարմին, որ պատասխանատու էր տնտեսությունից մինչև դիվանագիտություն հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտների համար։ 

«Պատմության առջև» ֆիլմը պատմում է, թե ինչպես պատերազմական վիճակում ներդրվեց ճգնաժամային կառավարման մոդելը և ինչպես հաղոջվեց հաղթել թվաքանակով մի քանի անգամ գերազանցող թշնամուն:

ՀՀ-ից և նրա ղեկավարությունից ունեցած բնական կախվածության պայմաններում լինում էին դեպքեր, երբ Երևանի և Ստեփանակերտի տեսակետները տարբերվում էին։ Ինչպես օրինակ Քելբաջարի օպերացիայի դեպքում: Ֆիլմում ներկայացվում և տրվում են պատասխանները նաև Քելբաջարի վերաբերյալ, մասնավորապես թե ինչպես այն պահվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ