03 09 2020

Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի․ Արա Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․

«Այս հարցազրույցն ինձ տխրեցրեց։ Այո, տխրեցրեց...

Այն, որ Նիկոլը ընդհանրապես պատրաստ չէ ՀՀ Վարչապետ լինելուն, դա փաստ է բոլորիս համար։ Բայց այս հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի...

Նախագահ Քոչարյանի խոսքը լսելուց հետո, ինձ համար լուրջ դժվարություն է դառնում նույնիսկ Նիկոլի նկարի վրա նայելն, էլ ուր մնաց լսելը։

Խնդիրը դրանում է, որ հակառակ տեսակետներ ունեցող մարդկանց միշտ էլ կարելի է լսել և անել դատողություններ։ Բայց շատ ավելի տխուր է, երբ մի կողմում ունես կայացած Պետական Գործիչ` հստակ մտքերով և տեսլականով, իսկ մյուսում կատարյալ դատարկություն.

Նախագահ Քոչարյանին կարող եք սիրել, կարող եք և ոչ, ձեր որոշելիքն է։ Բայց չեք կարող վիճել այն փաստի հետ, որ նա ստիպում է հետաքրքրվել, մտածել ու վերլուծել և ի վերջո, իր անձնական օրինակով` ՊԱՅՔԱՐԵԼ. Պայքարել հանուն արդարության, պայքարել հանուն պետականության և պայքարել հանուն ազգի հարատևության...

Իսկ հարցազրույցը նայեք, իրոք լավն է...

Եվ հիշեք, հաղթում է նա, ով պայքարում է...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ