26 08 2020

Սա քաղաքական հետապնդում է. Վահե Էնֆիաջյանը՝ իր հետ կապված սկանդալի մասին

Սա քաղաքական հետապնդում է. Վահե Էնֆիաջյանը՝ իր հետ կապված սկանդալի մասին

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը անդրադարձել է իր անվան շուրջ տարածված սկանդալին եւ այն որակել որպես քաղաքական հետապնդում:

«Սա մի պատմություն է «փոթորիկ մեկ բաժակ ջրում» ժանրից։

Հանգիստ թողեք հարևաններիս և իմ բնակավայրի բնակիչներին ․․․

Օրեր շարունակ իմ տան հարակից տարածքի բնակիչներին և հատուկ նշանակության տարածքների աշխատակիցներին հրավիրում են Ոստիկանություն, փորձում կորզել ինչ-որ ինֆորմացիա՝ խախտելով մարդկանց բնականոն կյանքը և անդորրը։ Պետության անվտանգությանը սպառնացող հրատապ խնդիրներով զբաղվելու փոխարեն փորձում են շինծու տեղեկություններ կորզել և տարածել։ Այս միջադեպի շուրջ ես ավելի վաղ հրապարակավ պարզաբանել եմ և ոչ մի հարց անպատասխան չեմ թողել։ Ըստ իս, զավեշտը կայանում է նրանում, որ իմ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններից որևէ մեկը չփորձեց անձամբ ինձ հետ կապ հաստատել, փորձել ճշտել իմ առողջական վիճակի, անվտանգության մասին։ Ընդ որում, հարկ են համարում կարծիք լսել մարդասպանության հոդվածով դատապարտված, հոգեկան խնդիրներ ունեցող ոմն անձից, բայց չեն փորձում ճշտել ՀՀ ԱԺ փոխնախագահից։ Այսքան օր անց հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է։

ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ

ՍԹԱՓՎԵՔ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ