Երեկ բոլորը ուրախանում էին, որ Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել, բայց կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ վարչապետը թույլ չի տա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Նրա խոսքով, այս պահին Հայաստանում առաջացել է սահմանադրական ճգնաժամ, քանի որ երկրի ոչ վարչապետն է տեղում, ոչ նախագահը, ոչ էլ Ազգային ժողովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը