22 08 2020

Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու. Բաբկեն Հարությունյան  

Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու. Բաբկեն Հարությունյան  

Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որ 2020 թվականի հուլիսի տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն, նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար: Փաշինյանը նաև նշել էր, թե առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք: Բաբկեն Հարությունյանը գրառումը՝ ստորև:

«Շաբաթներ առաջ Նիկոլը հայտարարեց ապրիլ ամսին կրճատված 70 հազար աշխատատեղերի մասին, հետո էլ հայտարարեց, որ դրանցից 50 հազարը վերականգնվել է, այսօր էլ ` հունիս- հուլիս ամսվա տվյալներով գրանցված աշխատողների քանակն ավելացել է 2700 -ով։ Հրապարակված թվերին հավատալու դեպքում էլ պարզ է դառնում, որ ապրիլին գրանցված աշխատատեղերը ավելին են եղել, քան թե այսօր, հետևաբար Նիկոլը թող նախ ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատի «ավելացած» աշխատատեղերը, նոր անցնի նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությանը:
Անկախ Նիկոլի հրապարակած թվերից` յուրաքանչյուրս մեր շրջապատում տեսնում ենք ավելացող գործազուրկներ, իսկ օրավարձով չգրանցված աշխատողների շրջանում գործազրկությունը հասել է տագնապալի չափերի:

Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ