Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտնել է իր ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքների մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարող եմ հասկանալ, երբ սպառնալիքներ հնչել պետական ծառայողի հասցեին, սակայն ընտանիքի, այդ թվում երեխաների հասցեին հնչող սպառնալիքները որևէ կերպ չեն տեղավորվում գլխիս մեջ: Իմ 11 տարեկան երեխայի արցունքների համար ես պատրաստ եմ կոկորդ պատռել: Այստեղ ժողովրդավարության հոտ չի գալիս: Այստեղ բռնաճնշումների և ջարդերի գարշահոտ է գալիս»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ չի հերքում Բելառուսում փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է տեղի ունենա հեղափոխությունների կամ քաղաքացիական ապստամբության ճանապարհով:
Նրա խոսքով՝ Բելառուսն անցնում է «իր ժամանակակից պատմության մեջ թերևս ամենաբարդ փուլը»:
«Սա իրականում վերաբերում է պետականությունը պահպանելուն», - ավելացրել է նա:
Նա հորդորել է նաև իր գործընկերներին գործարքի չգնալ խղճի հետ և մնալ սկզբունքային մինչև վերջ:
«Մի մոռացեք ձեր մասնագիտական պարտականությունները և մի փորձեք պառակտել թիմը, որի աշխատանքի արդյունքները կարևոր են նախ երկրի և ժողովրդի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը