20 08 2020

Կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել. Արսեն Թորոսյան



Կորոնավիրուսային իրավիճակը համեմատելով նախորդ 2-3 շաբաթների հետ՝ կարող ենք ասել, որ ունենք կայունացում: Այս մասին կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, ադ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը», - ասաց նախարարը։

Նա նշեց՝ կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել։ Արձագանքելով դրանք՝ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ քաղաքացիները երբեմն անհարկի են ոգևորվում կորոնավիրուսի նվազ թվերից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ