19 08 2020

Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության կազմը

Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության կազմը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վերանշանակել է վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է БелТА գործակալությունը։

Լուկաշենկոն հաստատել է կառավարության կազմը, որում իրենց տեղերը պահպանել են նախորդ կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաևը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:

Նախագահի հրամանագրով՝ վարչապետի առաջին տեղակալի պատոնում նշանակվել է Նիկոլայ Սնոպկովը, փոխնախարարների պաշտոնում՝ Վլադիմիր Կուխարյովը, Յուրի Նազարովը, Իգոր Պետրիշենկոն, Ալեքսանդր Սուբբոտինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ