19 08 2020

Իշխանությունը մարդկանց «ստամոքսաթափ» է արել․ գյումրեցին 21 օր է՝ հացադուլի մեջ է

Իշխանությունը մարդկանց «ստամոքսաթափ» է արել․ գյումրեցին 21 օր է՝ հացադուլի մեջ է

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Գյումրիում հանդիպել է արդեն 21 օր հացադուլ անող Գոռ Մարտիրոսյանին: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել հանդիպումից:

Հացադուլ անող քաղաքացին Բաբայանի հետ զրույցում ասել է, որ եթե նախկին իշխանությունները մարդկանց «գրպանաթափ» են արել, ներկայիս իշխանությունները «ստամոքսաթափ» են արել:

«Որևէ կերպ չեն աջակցում նման քաղաքացիներիս ոտքի կանգնել: Ո՞րն է իմ վրդովմունքը ներկա իշխանությունների դեմ՝ ներկա դրությամբ երկրում քաղաքացին չունի ազատ ձայնի իրավունք: 21 օր գտնվել եմ հացադուլի մեջ և դա չի հանրայնացվել: Ուրեմն ճնշում է գործադրվել, կառույցներից առողջապահության ոլորտի վրա և չեն հանրայանցվել իմ հարցերը: Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թաքցնում է երկրում տիրող, իր անձի հանդեպ բողոքող քաղաքացիների ակցիաները եւ չի ուզում իր անվան շուրջ վատաբանություններ, վատ խոսակցություններ տեղի ունենան»,- ասաց Գոռ Մարտիրոսյանը:

Հացադուլի մեջ գտնվող քաղաքացին ասաց, որ քայլերթով շարժվելու է Երեւան եւ պահանջելու է Փաշինյանի հրաժարականը: Նա նաեւ քաղաքացիներին կոչ արեց միանալ իրեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ