18 08 2020

Սա հարված է Արցախի սուբյեկտայնությանը և դավանած արժեքներին. Կարեն Բեքարյան

Սա հարված է Արցախի սուբյեկտայնությանը և դավանած արժեքներին. Կարեն Բեքարյան

Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է քաղաքական վերլուծաբան  Կարեն Բեքարյանը` անդրադառնալով նախագահի խոսնակի աղմկահարույց հայտարարությանը, թե ինչու Արցախի նախագահը չի հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

«Արցախի մեծարգո նախագահ

(Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan),

Գտեք ճիշտ ձևը և բառերը՝ չափազանց վտանգավոր այս միտքը հերքելու.

«Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»:

Եվ հերքելու՝ հնարավորինս արագ:

Սա Ձեր անձի հարցը չէ, Հայաստանի վարչապետի հարցը չէ, ճաշակների ու քաղաքական դիրքորոշումների հարց չէ:

Սա հարված է բոլորիս պարծանք՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը և նրա դավանած արժեքներին, արյան գնով ձեռք բերած ազատությանն ու համահայկական օրակարգի սրբագույն կետին:

Հ.Գ. Խնդրանք ընկերներիս, գործընկերներիս, բոլորին՝ չշտապենք, ես հավատում եմ, որ առողջ բանականությունը կհաղթի... և մենք կունենանք Արցախի նախագահի հերքումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ