Այսօր շատ բեկումնային փուլ է Նիկոլ Փաշինյանի համար: Մենք բոլորս հասկանում ենք, որ 2018-ին գունավոր հեղափոխությամբ իշխանազավթման արդյունքում այսօր իշխանության եկած ուժերը բերվել են արևմտամետ ուժերի կողմից, որոնց մեջ էլ կա բաժանում: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:
«Կա Սորոսի հիմնադրամ, կան այլ ուժեր, և Նիոկլ Փաշինյանի իշխանության մեջ, նույնիսկ եթե նայենք պատգամավորների կազմությունը, կհասկանանք, որ նույնիսկ նրանք միատար չեն, նրանց մեջ կան տարբեր խմբեր: Հիմա այսօր կարծես թե Նիկոլ Փաշինյանի և Սորոսի հիմնադրամի մեջ սկվել է առճակատում, որը բավականին լուրջ է: Ինձ թվում է, որ առճակատումը բերելու է շատ լուրջ վատ հետևանքների: Առաջին հերթին պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ դրված խնդիրների մի մասն ինքն արդեն իրականացրել է, մյուս մասը կարծես հրաժարվում է իրականացնել՝ հասկանալով, որ դա քաղաքական ինքնասպանություն է. խոսքը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզման և Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման մասին է: Նիկոլ Փաշինյանը կարծես թե հասկացել է, որ նա դա չի կարող անել, փորձում է խաղալ, ձգել ժամանակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը