17 08 2020

Ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր․ կոչ Թուրքիային

Ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր․ կոչ Թուրքիային

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետությունների ընկերվար երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը նեկայացնում ենք ստորև.

Միացյալ հայտարարություն նվիրված Սեւրի դաշնագրի 100- ամյակին

Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015),  որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:

Հայտարարությունը ստորագրված է հետեւյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից

Բելգիա – Երիտասարդ սոցիալիստներ

Բելգիա – Սոցիալիստ երտասարդների շարժում

Թուրքիա – Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական

Իտալիա – Երիտասարդ դեմոկրատներ

Լեհաստան – Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն

Խորվաթիա – Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ

Կանադա – Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ

Հայաստան – ՀՅԴ երիտասրդական – ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն

Հունաստան – Համահունական սոցիալիստական շարժում – ՊԱՍՈԿ երիտասարդական

Հնդկաստան – Երիտասարդ քվեարկողների կուսակցություն

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն – Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ

Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ

Չեխիա – Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ

Պորտուգալիա – Երիտասարդ սոցիալիստներ

Սերբիա – Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ

Սլովենիա – Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում

Ֆրանսիա – Սոցիալիստ երիտասարդների շարժում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ