ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Գեղարքունիքի մարզ կատարած այսօրվա իր այցը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանում է «հեղափոխության բերքահավաք»:
Նրա խոսքով՝ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի:
«Երբ էսօր էս ծրագրերը նայում էի, տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս, ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի հարցնի, թե ինչի են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանո՞ւմ: Էսօր էդ հարցի պատասխանն ինձ համար գործնականում հնչեց: Ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա: Մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը