Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն կարգադրել է վայր դնել կառավարության լիազորություններն օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջ, հայտնում է Sputnik Բելառուսը:
Միաժամանակ, Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն կառավարության կազմը կշարունակի իր աշխատանքը մինչ կազմի հաստատումը: Նա ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության գործող կազմն ընտրություններից հետո չի փոխվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը