14 08 2020

Ի՞նչ միջոցներ է կիրառել Վաղինակ Շուշանյանը բանակից ազատվելու և վիզա ստանալու համար

Ի՞նչ միջոցներ է կիրառել Վաղինակ Շուշանյանը բանակից ազատվելու և վիզա ստանալու համար

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը գրում է․

«Սա էն իբրև քաղաքացիական ակտիվիստ Վաղինակն է Շուշանյան, սա «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ Հայաստանի «նախկին իշխանության հայտնի շրջանակների» մոտ ակտիվիստ էր աշխատում և որպես պրոեկտ ներդրված էր տարբեր խմբակներում:

Այս պրոեկտը հովանավորվում էր և աշխատում ընդդիմություն կամ հաճախորդ: Ուրեմն այս սուտի հայրենասերը, ով հայրենիքում հայրենասերի դիմակով էր, դրան զուգահեռ գրին քարտ էր գցում, որ փախչի երկրից: Հետո բախտը բերեց ու շահեց, ու երբ պետք է տեղափոխվեր ԱՄՆ, դեռ 27 տարին չէր լրացել, իսկ սա բանակից 2 անգամ անպիտանելիությամբ «ազատվել» էր, սակայն 27 տարեկանում պետք է վերջին կոմիսիան անցներ, իսկ քանի որ այդ ժամանակ կոմիսիան փոխվել էր, բացահայտվեց, որ նրա առողջականը բավարար է ծառայելու համար: Հիմա հարց. Ի՞նչ միջոցներ է կիրառել հայտնի պրոեկտ «հայրենասերը» վերջնական կոմիսիայի եզրակացությունը փոխելու, արագացնելու և ելքի վիզա ստանալու համար:

Հ.Գ. ես գիտեմ հարցի պատասխանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ