13 08 2020

Իրենց էրեխեքն են իրենցից հրաժարվելու. Իսրայել Հակոբկոխյանը՝ իշխանությունների մասին



Ես հացադուլը պատրաստ եմ շարունակել այնքան, երբ կտեսնեմ որ մեր մտահոգ քաղաքական գործիչները համախմբվել են, նստել են մի կլոր սեղանի շուրջ և մտածում են՝ ոնց դուրս գանք էս անդունդից, իսկ դրանից դուրս գալու առաջին պայմանը կլինի, որ Նիկոլին ասեն հաջողություն: Yerevan. Today հետ զրույցում ասաց նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը, ով երեկվանից հացադուլ է իրականացնում:

«Դեռ մեկ տարի առաջ Նիկոլին առաջարկել եմ, եթե դու վստահ ես, որ քեզ ժողովուրդն ընդունում է, սիրում է, վստահության հանարաքվե արա, մինչև օրս չի անում, հետո որոշեց Սահամանդրական դատարանի հանրաքվե աներ, բայց հասկացավ որ չի անցնելու: Դե, եթե իրենք վստահ են իրենց հզորության վրա, թող մի հատ վստահության հանարաքվե անեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ