Այսօր 5-րդ անգամ կառավարությունը ներկայացնում է արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ, մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան: «Եթե Հայաստանն այդ երկրներում նշված է կարմիր սիգնալով, որտեղ պարբերաբար երկարաձգվում է արտակարգ դրությունը, բնականաբար այդ երկրների լեգիտիմ ռեկցիան պետք է լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը: Իսկ չբացելով օդային սահմանը մենք կանգնում ենք մի քանի պրոբլեմների առաջ, որից մեկը մի քանի ժամ առաջ տեսանք կառավարության դիմաց, երբ արտագնա աշխատանքի մեկնողները պահանջում էին բացել Ռուսաստանի հետ օդային սահմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը