Հանձնաժողովի նախագահն ասաց, որ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել հանձնաժողովին և ուղղում անելու թույլտվություն խնդրել, ինչով էլ պայմանավորված է հայտարարագրին հասանելության սահմանափակումը։ Այսինքն՝ Սարգսյանը հետ է վերցրել հայտարարագիրը՝ այդտեղ ուղղումներ անելու համար։ Մենք փորձեցինք կապվել նաև Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է մոռացել հայտարարագրել, կամ գուցե ավել բան է ներկայացրել հանձնաժողովին, սակայն Սարգսյանի հեռախոսահամարը մշտապես անհասանելի էր։