Բոլորը գիտեն, որ երբ խոսում են երկրի անվտանգության մասին, կան արտաքին թշնամուց պաշտպանվելու ռիսկեր, բայց շատ կարևոր է ներքին անվտանգությունը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով Սևանի խնդրին, նա նշեց. «Այսօր մեր երկիրը վտանգված է ներսից բավականին շատ առումներով՝ կյանքի անվտանգություն, բնակչություն անվտանգություն, երկրի լինել-չլինելու հարցը, և այս առումով ինձ զարմացնում է, որ այդ խնդիրները դիտարկվում են զուտ էկոլոգիական տեսանկյունից: Ես չեմ ասում, որ էկոլոգիականը քիչ նշանակություն ունի, ես ասում եմ, որ դա ունի այն նշանակությունը, որի համար հենց պատասխանատու է կառավարությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը