11 08 2020

Բելառուսի նախագահին Փաշինյանի շնորհավորանքը մեսիջ է Ռուսաստանին. Սարգիս Ավետիսյան



Ակնհայտ է, որ այդ հեղափոխություններն ուղղորդվում են դրսից: Լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

«Ես չէի ցանկանա, որ Բելառուսի Հանրապետությունը հայտնվեր նույն կարգավիճակում, ինչում մենք, որովհետև դա այնտեղի ժողովրդի համար բերելու դժբախտություններ: Շատ զարմանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը, որը Բելառուսի ղեկավարի կողմից համարվում է որպես հեղափոխական գլոբալիստների ներկայացուցիչ և հայտարարում է, որ Բելառուսում չկան զելենսկիներ և փաշինյաններ, բայց Փաշինյանը շնորհավորում է: Սա մեսիջ է Ռուսաստանին և սլավոնական աշխարհին, որ ինքը պատրաստ է հետ կանգնել այն գաղափարներից, որի համար իրեն բերել են իշխանության և որի համար էլ կարծում եմ՝ ինքը կպատժվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ