05 08 2020

Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում. Անդրանիկ Թևանյան

Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի չստացված եկամուտները միայն այս մասով միլիոնավոր դոլարների են հասնում․ սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Համաճարակը՝ կորսված հնարավորություն

Երբ հայտարարվում էր, որ համաճարակը նաև հնարավորություն է, դրանք միայն խոսքեր էին։ Գործնականում չարվեցին քայլեր, որոնք ճգնաժամը կդարձնեին հնարավորության աղբյուր։

Բերեմ մեկ օրինակ։

Ոսկու միջազգային գինը հատեց 2.000 դոլարի սահմանը:

Երբ գինը պլյուս/մինուս 1.700 դոլար էր (ապրիլին), մենք կանխատեսում էինք, որ առաջիկա ամիսներին գինը կլինի 2.000 և ավելի ու առաջարկում էինք ՀՀ պահուստները համալրել ոսկով։ Չարվեց։

Հայաստանի չստացված եկամուտները միայն այս մասով միլիոնավոր դոլարների են հասնում։ Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ