05 08 2020

Որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, մենք տեսնյութ կհրապարակենք. Արթուր Դանիելյան

Որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, մենք տեսնյութ կհրապարակենք. Արթուր Դանիելյան

Աֆեկտի վիճակը գնահատելու համար հատուկ մասնագիտական խմբեր կան, ես դժվար կարողանամ ասել, թե ինչպես է որոշվել, որԱլեն Սիմոնյանը վեճի ժամանակ հուզված է եղել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՔԾ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Դանիելյանին հարվածելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

«Այդ եզրակացությունը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում, նախ, որովհետև Ալեն Սիմոնյանը, ով պնդում է, որ ես իրեն հայհոյել եմ, ինչն, իհարկե, սուտ է, էդպես աֆեկտի մեջ ընկնող էր, պետք է նախորդ օրը Ազգային ժողովում աֆեկտի մեջ ընկներ, կամ իր կյանքի ընթացքում յուրաքնաչյուր անգամ, երբ իրեն շատերը իր իսկ ասած բառերով դիմել են, պետք է աֆեկտի մեջ ընկներ: Այնպես որ կա՛մ ինքը վերջին մի 10-15 տարին աֆեկտի մեջ է ապրել, կա՛մ էլ այդ ամենն արվում է, որպեսզի իշխանության ներկայացուցիչը խուսափի արդարադատությունից»,-նշեց Արթուր Դանիելյանը:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ հայտարարությունը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև անտրամաբանական. «Ակնհայտ է, որ քննիչները, կատարելով իշխանության պատվերը, արդարացնելու են իշխանության ներկայացուցչին, ով ակնհայտորեն մեղավոր է, քրեորեն պատժելի հանցանք է գործել ու նաև այդ հանցանքի մեղքը բարդում է իրական տուժողի վրա»:

«Ադեկվադ» միաբանության նախագահը նաև ընդգծեց, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել, պատրաստվում են տեսնյութ հրապարակել, իսկ հետագա անելիքները կորոշի փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ