04 08 2020

Հավաքների սահմանափակումը ունի կոնկրետ նպատակ․ Անի Սամսոնյան

Հավաքների սահմանափակումը ունի կոնկրետ նպատակ․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է Վայոց Ձորի Վայք քաղաքի ոստիկանական բաժանմունքում՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվել բերման ենթարկվածների հետ:

 

Անի Սամսոնյանը նշեց, որ Վայքի ոստիկանությունում բերման էին ենթարկել 14 քաղաքացու, 10-ին վարչական կալանքի, իսկ 4-ին՝ խուլիգանության կասկածանքով, նրանք պահնորդական ծառայություն իրականացնող անձիք են: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանություն բերման ենթարկվածներից մի մասը դուրս են եկել, մյուս մասը՝ 3 ժամը չգերազանցած ազատ կարձակվեն:

«Ես համոզվում եմ այն մտահանգման մեջ, որ արտակարգ դրության երկարաձգումը և դրանով պայմանավորված հավաքների սահմանափակումը ունի կոնկրետ նպատակ և իշխանությունը ընտրել է պատեհ պահը, որ լուծի Ամուլսարի հարցը՝ իր ցանկալի հունով, որովհետև այն գլխավոր գործիքից, որն ունեն Ամուլսարի պաշտպանները՝ իրենց բողոքը դրսում արտահայտելու, պարետի որոշմամբ զրկվում են: Սա ցույց է տալիս ևս մեկ անգամ, որ իշխանությունը օգտագործում է արտակարգ դրության իրավական ռեժիմը և պարետի որոշումները, որ կարողանա ևս մեկ խնդիր լուծել՝ առանց մարդկանց հանրային բողոքը հնչեցնելու: Սա թույլատրելի չէ, քանի որ այս մարդիկ բարձրացնում են իրենց կյանքի և անվտանգության հետ կապված հարց: Նրանք Ամուլսարի շահագործումը համարում են իրենց կյանքի և անվտանգության խնդիրը և թույլ չտալ այդ իրավունքը պաշտպանել լույս է սփռում իշխանության քաղաքականության և նպատակների վրա»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ