03 08 2020

Թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան Հակոբյան

Թուրքերն արդեն հայկական դպրոցներում են. Միհրան Հակոբյան

Նա գրել է.

«Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են

Վերջերս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» աշխատության մասին` խորհուրդ տալով այս աշխատությունը ներառել պատմագիտական առարկաների բուհական ծրագրերում: Մարկ Բլոկի աշխատությունը պատմաբաններին սովորեցնում է ինչպես ուսումնասիրել և հետազոտել պատմությունը, ինչու է կարևոր լինել անաչառ և ինչպես կեղծիքն ու սուտը տարբերել ճշմարտությունից:

Գիտե՞ք, թե Տեր-Պետրոսյանի հրապարակմանն ինչպիսի արձագանքներ եղան քաղաքական և կառավարչական շրջանակներից: Ոչ մի արձագանք, զրո ռեակցիա: Որովհետև թուրք ներողների ու թուրքի դեմ ծնկած «խաղաղասերների» ռեժիմը շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված` հայկական ինքնության հետ կապված առարկաները, այդ թվում և հայոց պատմությունը, հարմարեցնում է թուրք քիրվաների քիմքին: Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն: Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու, հայերն իրավունք չունեն սերունդների անեծքի տակ մնալու: Նեոլիբերաստ աղբն ու թուքական գործակալան ցանցը ժամ առաջ ոչնչացնել է պետք: Կամ սրանք, կամ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ ճանապարհ չկա: Ազգային պետություն ունենալու ենք...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ