31 07 2020

Չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ. Աբովյան

Չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ. Աբովյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի  ինքնաարդարանալու փորձեր աներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ