Ինձ ԱԱԾ հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում, որեւէ կարգավիճակ չունեմ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:
Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը