29 07 2020

Քոչարյանին քննանդատողների խումբ է հավաքվում․ Politik.am

Քոչարյանին քննանդատողների խումբ է հավաքվում․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Այսօր հայտնի դարձավ, որ  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ  հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան։

Politik.am-ի աղբյուրների տեղեկացմամբ իշխանությունները այսօր կոորդինացնում են խումբ, որի անդամները պետք է նախագահ Քոչարյանի հարցազրույցի հեռարձակվելուց հետո պատասխանեն նրան։ Այդ խմբում ներառված են Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը, Ստեփան Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, Արամ Սարգսյանը և մի քանի մանր նախկին ՀՀՇ-ականներ։ Խմբի կորդինացումը դրված է պատգամավոր Արման Բաբաջանյանի վրա։

Ի դեպ մեր տեղեկություններով իշխանամերձ որոշ քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում մասնակցել են նման ներկայացումների, այս անգամ հրաժարվել են։ Նրանք պնդել են, որ անլուրջ է նշված անձանց հետ լուրջ քննանդատության արժանացնել երկրորդ նախագահին։ Այս գործիչները նկատել են նաև, որ այլևս էֆեկտիվ չէ Քոչարյանի բովանդակային քննանդատությանը պատասխանել հուզական դաշտում՝ հանրությունն այլևս այդ «կուտը» չի ուտում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ