Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․
«Չեմ հասկանում՝ Մակունց Լիլիթին ինչի՞ համար եք քննադատում
Ի՞նչ էիք սպասում, ի՞նչ պիտի ասեր որ: Արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության, պատմության ու պատմության սոցիոլոգիայի մասին զրո պատկերացում ունեցող այս աղջկանից ի՞նչ էիք ակնկալում: Իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, չգիտի թե Օսմանյան Կայսրությունն ինչով է տարբերվում Հանրապետական Թուրքիայից, պատկերացում չունի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակների մասին, Մոսկվայի պայմանագիրը Կարսի պայմանագրից չի տարբերում, կարծում է՝ արտաքին քաղաքականությունը ՀԺ-ում դեղին հոդված տպելու նման մի բան է: Մակունցից ավելին ակնկալելը նույնն է, ինչ ակնկալել, որ մի օր կարելի է Նիկոլ Փաշինյանի ռուսերենով հարցազրույց լսել՝ առանց ծիծաղելու...
Մակունցից ու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի մյուս կոճակ սեղմողներից ակնկալեք, որ սահմանադրական կարգը տապալելու և սեփական թիմակիցների կոռուպցիոն բողկերը սվաղելու մաստեր-կլասներ տան: Թե չէ՝ Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, քաղաքականություն, անվտանգություն... Հանգիստ թողեք այս աղջկան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը