Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերը հայտնել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Նախագահներն ընդգծել են նաև միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը