27 07 2020

Հայկ Սարգսյանը Սևանում լողափ է բացել՝ թքելով օրենքի երեսին․ Արսեն Բաբայան

Հայկ Սարգսյանը Սևանում լողափ է բացել՝ թքելով օրենքի երեսին․ Արսեն Բաբայան

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության  անդամ Արսեն Բաբայանը:

«Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:

Ոչ, անշուշտ այդպես չէ 

Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:

ու սրանք հեղափոխությունից են խոսում...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ