26 07 2020

Նիկոլը փորձում է «ֆռռացնել» հասարակությանը և ՌԴ ղեկավարությանը․ Բագրատ Եսայան

Նիկոլը փորձում է «ֆռռացնել» հասարակությանը և ՌԴ ղեկավարությանը․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ 

«ՆԻԿՈԼԻ ԸՆՏՐՈւԹՅՈւՆԸ
(վիճակը նետված է)

Ուզու՞մ եք հասկանալ նիկոլական քարոզչության էությունը, համեմատեք Մարգարիտա Սիմոնյանի ու Ալեքսեյ Նավալնու նկատմամբ հ1-ազատություն-ֆեյքազոմբիական բանակի վերաբերմունքը։ Ռուսաստանում հուլիսին կայացած սահմանադրական փոփոխությունների քվեարկության մեկնաբանության ժամանակ Հ1-ն առաջին անգամ, որպես «հավասարակշռող» կողմ հարցազրույց վերցրեց Նավալնուց։ Հիմա հարց. ո՞վ է Նավալնին, ո՞վ է նրան «նշանակել» Պուտինի «օպոնենտ»։ Նրանք, ովքեր հետևում են արևմտյան լրատվամիջոցներին (որոնք վաղուց վերածվել են քարոզչական ու պրոպագանդիստական միասնական մեքենայի՝ Ազատություն, Եվրոնյուզ, CNN) հստակ տեսնում են, որ արևմտյան գրանտներով սնվող, Ռուսաստանում հակապուտինյան շարժում հիմնադրել փորձող, բայց ռուսական հասարակության մեջ, բացի Մոսկվայի ու Պետերբուրգի պատանիների, երիտասարդների ու ավանդաբար արևմտյան կողմնորոշում ունեցող ընդդիմադիր շրջանակներից դուրս որևէ ճանաչում չունեցող Նավալնին հետևողականորեն ներկայացվում է որպես ընդդիմության Առաջին դեմք։ Իրենից ոչինչ չներկայացնող մի խեղկատակի Արևմուտքն ու Եվրոպան հետևողականորեն փորձում են դարձնել Դեմք։ Ու Հ1-ը ընդամենը 20 օր առաջ՝ առաջին անգամ միացավ արևմտյան շահեր սպասարկող և մի կենտրոնից ղեկավարվող ագիտպրոպի մեքենային։ Եվ սա արվեց՝ լրագրության մեջ 2 կողմի «կարծիքը» ներկայացնելու «ազնիվ մղումով»՝ թքած, որ երկրորդ կողմը «նշանակվել է» անդրօվկիանոսյան հակառուսական կենտրոնի կողմից։

Իսկ ինչ կատարվեց ռուսական պաշտոնական տեղեկատվության ու քարոզչամեքենայի «համակարգող», մեր ազգակից Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ՝ նիկոլական քարոզչամեքենայի ու ֆեյքազոմբիական բանակի կողմից, բոլորս տեսանք։

Այնպես որ, քիչ թե շատ ուղեղ ունեցող ու մտածելու ունակությունը չկորցրած անձանց համար ակնհայտ է մի բան. Նիկոլը հերթական սուտն է ասում ու փորձում է «ֆռռացնել» հայկական հասարակությանն ու ռուսական քաղաքական ղեկավարությանը, հայտարարելով, իբր «թավշյան» չուներ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը փոխելու խնդիր։ Իրականում այդ խնդիրը Նիկոլի իւ նրա տերերի կողմից դրվել է և հետևողականորեն իրականացվում է։ Բայց այս գավառական «ճարպկությունը» ախր շատ ցածրորակ է Կրեմլյան փորձառու ղեկավարությանը մոլորեցնելու համար։ Ուրեմն, հարցը նրանում է՝ կհաջողվի՞ Նիկոլին հայ հասարակությանը խաբել, թե՞ մեր հասարակությունը կմնա իր ավանդական կողմնորոշմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ