25 07 2020

Սուտը և գաղափարախոսական պեդոֆիլիան՝ գունավոր հեղափոխության գործիքներ

Սուտը և գաղափարախոսական պեդոֆիլիան՝ գունավոր հեղափոխության գործիքներ

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

«Սուտը և գաղափարախոսական պեդոֆիլիան գունավոր հեղափոխթյան գործիքներ

2016-ին Դուբլինում մի կոնֆերանսի էի, մի ռուս իրավապաշտպանի հետ զրուցում էի, բողոքում էր Պուտինից, RT֊ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ էր խոսում, և ինչ էր ասում՝ Մարգարիտան գնացել ԱՄՆ֊ում երկու երեխա է ծննդաբերել, իսկ ինքը ամբողջ օրը ԱՄՆ է քննադատում։ Զարմացա ու զայրացա՝ իրոք, ինչպիսի երկերսանիություն է, ու այդ օրվանից Սիմոնյանի նկատմամբ վերապահում ունեի։
Նոր լսում էի Մարգարիտա Սիմոնյանի հարցարզրույցը Սոլովյովի մոտ, Սիմոնյանը ասում էր՝ Նավալնին տարածել էր թե ինքը ԱՄՆ֊ում ծննդաբերել է, բացարձակ սուտ, այդպիսի բան չկա, ով ուզի կարող է հեշտ ստուգել։ Մարգարիտային զրպարտել է այն Նավալնին որ դարձել է Հանրային հեռուստատեսության մեկնաբան։
Էլի խաբվել եմ։ Ինքս հասկանալով թե ինչպես է նախկինում սուտը ազդել վրաս, որ մոլորված եմ եղել շատ հարցերում, գնալով ամեն կերպ փորձում եմ առավել զգոն լինել, որ պրոպագանդայի զոհ չդառնամ, բայց մեկ է, սուտը այնպիսի հեղեղով է թափվում, որ ինչ որ տեղից էլի սողոսկում ու մոլորեցնում է քեզ։ Բա ուրիշնե՞րը, իենց գործերով տարված, որ ստի հեղեղի առաջ ոչ մի պատնեշ չեն սարքում։

Մարգարիտա Սիմոնյանը ասում է ԱՄՆ֊ն իր ազդեցության գործակալների միջոցով, իր շահերին հակասող կառավարությունները հեռացնում է ստերով, քանի որ ճշմարտությունը քիչ է հեղափոխություն անելու համար։

Իսկ ստերը տարածելու համար երկրներում հավաքարգում է պատանիների որոնց դարձնում ստախոսներ։
Սիմոնյանը բնութագրեց այս հավաքարգումը՝ գաղափարախոսական պեդոֆիլա. երբ Արևմտյան ֆոնդերը հավաքում են պատանիներին 15-20 տարեկան, ու «մարդու իրավունք», «արդարություն», «կոռուպցիայի դեմ պայքար», «ազատություն» ու նման հաճելի քյարփինջներով սարքում ակտիվիսնտեր, որ իրենց շահերին հակասող ռեժիմների դեմ հեղափոխություններ անեն։ Նրանց բացատրում են նաև որ հանուն հեղափոխւթյան եթե անհրաժեշտ լինի, պետք է նաև սուտ խոսել, նրանք էլ հետզհետե արդարությունը մոռանում, դառնում են ստախոսներ։
Դիպուկ բնորոշում է՝ տեսել եմ ԱՄՆ֊ի ֆինասավորած սեմինարներում քաղաքներից ու շրջաններից հավաքած անմեղ ու բոցկլտուն աչքերով աղջիկներն ու տղաներն՝ ինչ ակնածանքով են նայում բանախոսին, եթե ամերիկացի է որպես գուրուի են նայում, ակնածանքը պաշտնմունքի է վերածվում։ Հափշտակված կլանում են բանախոսների ամեն խոսքը՝ հետևում պատին կպցրած գունավոր ստիկերներին։ Նրանց մեջ հաջողակներին կրթաթոշակներ են տալիս ու տանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիա կատարելագործելու։ Մի քանի տարի անց տեսնում ես թե էդ պատանիները մեծանալով ինչպես են ամբողջ կյանքը հաճույքով կատարում պարտնյորի բոլոր շահերը ու վերածվում բանսարկուների։
Այսպես ստեղծվում են բանակներ՝ խոշոր ֆինասավորմուներով, քաղաքի կենտրոնում գրասենյանկներով, ու տաշում են հասրակության կարծիքը, դզում նրանց օգտին, և բանակը համալրվում է կամավորներով, այն տաշված ուղեղներով միամիտներով, որոնք առանց կոպեկի, արդեն անձնուրաց այդ շահերի հոսանքի մեջ են ընկած, ու սկսում են հայրենի երկրի անվտանգության հիմքրը քանդել։ Տեսեք թե ինչպես քանդեցին Լիբիայից, Սիրիա մինչև Ուկրաինա։

Որ այդպիս զինվորագրված կամավորականի ասես՝ գիտես քո գլուխը տաշաելու վրա մեծ ֆինանսեր են ծախսվել, կգժվի՝ ոնց թե այ ստրուկ, մեր ինքնիշխանությունը, հպարտությունը, ֆլանը, ֆստանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ