Բայց այստեղ կան բացեր, որոնց կցանկանայի անդրադառնալ․ առաջինը, որ այն չլինի լոկ փաստաթուղթ, որ այն, ինչ գրված է, մենք ունենանք կյանքում, չունենանք հակառակ պրոցեսներ։ Որովհետեւ, եթե նշված է ժողովրդավարությունը որպես արժեք, որ իշխանության թեւերը պետք է տարանջատված լինեն, մենք չունենանք իշխանության մի ճյուղի ոտնձգություն մյուսի նկատմամբ, ինչը այսօր ունենք, ընդ որում, Սահմանադրության խախտմամբ։ Եթե ազգային արժեք ենք համարում ազգային միասնականությունը, հասարակությունը չտարանջատելը, ապա պետք է բացառենք, հատկապես վարչապետի մակարդակով, հասարակությունը բաժանել, մոդելավորել, ասֆլատին փռել, հատկապես քաղաքական հետապնդումները։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած ԱԱՌ նախագծի հանրային քննարկման ժամանակ ասել է ԼՀԿ-ական պատագամվոր Գևորգ Գորգիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը