23 07 2020

Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա. վարչապետ



Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց մեր դիքերի ուղղությամբ, ՀՀ զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այև նրանց պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի ու արդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է նորանոր սադրանքների:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ