20 07 2020

Ինչո՞ւ է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը տեղադրվել ՀԱՊԿ կայքում և հեռացվել

Ինչո՞ւ է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը տեղադրվել ՀԱՊԿ կայքում և հեռացվել

ՀԱՊԿ-ը պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել, որում պարզաբանվում է, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի «Թքել և տրորել»․ Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին վերնագրով հոդվածի հղման տեղադրումը իրենց էջում տեխնիկական սխալ է եղել։

 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Սիմոնյանի գրառման հղման՝ ՀԱՊԿ քարտուղարության ֆեյսբուքյան էջում տեղադրումը տեղի է ունեցել տեխնիկական սխալի պատճառով, և այն օպերատիվ կերպով հեռացվել է: Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ գրառման հեղինակի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, որը շարադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված քարտուղարության համապատասխան մեկնաբանության մեջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ