News.am-ը գրում է․ «Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։ Այս մասին NEWS.am-ի հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամ, գնահատում փաստը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե պատրաստ է հարված հասցնել հայկական ատոմակայանին:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը եւ օգտագործել իրենց միջեւ ուղղակի հաղորդակցության առկա ուղիները՝ խուսափելու հետագա էսկալացիայից եւ խստիվ պահպանելու հրադադարը։
Կողմերին նաեւ հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամրապնդելու հրադադարը եւ հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցությունների։
Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում»,-ասված է դեսպանության պատասխանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը