Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է վերջերս Քելբաջարի ուղղությամբ Հայաստանի կողմից ծանր զենքի կիրառմամբ իրականացված սադրանքների մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Նշենք, որ Հայաստանի կողմից նման սադրանքներն ամենևին էլ առաջին դեպքը չեն, դրանք կրում են մշտական բնույթ։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելը խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», — ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները:
Տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա», — նշված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը