Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:
Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակեց որպես ապատեղեկատվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը