ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է․
«Սիրելի ընկերներ ջան, երբեւէ նման խնդրանքներով հանդես չեմ եկել, բայց այս անգամ որոշեցի ձեզ դիմել։
Մեր թիմերը մասնակցում են շատ հետաքրքիր ու օգտակար մրցույթի։
Հաղթողները որոշվելու են քվեարկությամբ։ Մենք հեռակա կարգով մրցում ենք նաեւ Ադրբեջանի թիմերի հետ։
Եկե՛նք մեր քվեարկությամբ օգնենք երիտասարդ ձեռներեցներին` կյանքի կոչելու իրենց գաղափարները: Մասնակցե՛ք Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» ծրագրի «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթի հանրային քվեարկությանը:
Շատ հետաքրքիր գաղափարներ են առաջարկում ԵՊՀ երկու թիմերը՝
Քվեարկության համար՝
բացում եք https://creativespark-bigidea.uk/finalists-2020/gebecert/ հղումը,
սեղմում եք Vote now (նշված է կարմիր տողով),
դիտում եք տեսանյութը (դիտումների քանակը ևս կարևոր է)։
Քվեարկության համար՝
բացում եք https://creativespark-bigidea.uk/finalists-2020/bookamol/ հղումը,
սեղմում եք Vote now (նշված է կարմիր տողով),
դիտում եք տեսանյութը (դիտումների քանակը ևս կարևոր է)։
Յուրաքանչյուր թիմի օգտին քվեարկության համար կպահանջվի 5 վայրկյանից քիչ։
Հանրային քվեարկությունը բաց է մինչև վաղը՝ հուլիսի 19-ը:
Շնորհակալ եմ շատ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը