18 07 2020

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլյան ոգով «աղետով»․ Forbes

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլյան ոգով «աղետով»․ Forbes

«Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի հարվածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին

«Ամենատագնապալի զարգացումը միջուկային «աղետի» սպառնալիքն է, որը հինգշաբթի հնչեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլին: Այնուհետեւ լրատվամիջոցները համապատասխան հայտարարությունը մեջբերել են՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է նույն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թվականներին: Այն փակվել էր 1988 թվականին՝ մասշտաբային երկրաշարժից հետո, բայց նորից բացվել էր 1994 թվականին, քանի որ Հայաստանը էներգիայի չափազանց մեծ կարիք ուներ: Այն երբեմն բնութագրվում է որպես աշխարհում ամենավտանգավոր ատոմային էլեկտրակայանը»:

Պարբերականը նշում է, որ այս սպառնալիքը հնչել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իբր Հայաստանի  սպառնալիքից հետո, որը պարունակում է 15 մլրդ խորանարդ մետր ջուր եւ ապահովում է կենսականորեն կարեւոր հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: «Հայաստանը հերքում է, որ հանդես է եկել նման սպառնալիքով՝ հայտարարելով, որ իրենք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա եւ չեն նախատեսել ջրամբարին հարված»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Նման տիպի հայտարարությունները հանցագործություն են»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշում է Forbes-ը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ