17 07 2020

Ադրբեջանի զինուժը որոշել է հարձակվել ՀՀ սահմանին․ Փաշինյանը՝ Միշուստինին



Հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի սադրանքի ֆոնին, դա դեռ պետք է հասկանալ՝ ով, ինչում և ինչու է հետաքրքրված։ Կարծում եմ՝ դա ևս կարևոր թեմա է և մենք կքննարկենք նաև այդ հարցը։ Այս մասին այսօր Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հետ։ Դեռևս հայտնի չէ՝ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զինված ուժերը որոշել են հարձակվել Հայաստանի սահմանի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ընդգծեց, որ հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ։

«2019 թվականը շատ արդյունավետ էր, որովհետև ամբողջ պատմության մեջ առաջին անգամ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը։ 2019 թվականին մենք 14 տոկոս աճ ենք ունեցել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ